Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն

Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն
28.03.2025 | 11:08

Թյուր կարծիք կա, որ «ընտրություններ կեղծելը» դրսևորվում է քվեատուփի մեջ ավել քվեաթերթիկ գցելով կամ քվեարկության հաշվարկի մեջ խաբելով։

Քարոզարշավ հարամելը, թեկնածուների նկատմամբ քրեական գործեր կարելը, համայնքի կամ պետության փողերով էլեկտորատին արած լավությունները, ստվերային պայմանավորվածությունները, ընտրապայքարի մեջ ֆեյք ընդդիմադիր խցկելն ու հետո իրար հետ իշխանություն վերցնելը, հաղթած թեկնածուին տանել 2 տարուց ավել փակելը, չվերահսկվող ֆինանսական միջոցներով չվերահսկվող գովազդը ու էլի լիքը այսպիսի բաների անվանումը «ընտրություններ կեղծել է»։

Սա հատուկ՝ «ինչ-ինչ, բայց նիկոլն ընտրություն կեղծող չի» ասողների համար։

Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն։

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ